Թեղուտի պաշտպանության հարցով հանդիպում՝ Մոսկվայում
2012 թ. հունվարի 27-ին ժամը 19:00-ին Մոսկվայի «Պոկրովսկիյե Վորոտա» մշակութային կենտրոնում տեղի կունենա հանդիպում Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խմբի ակտիվիստ Եղիա Ներսեսյանի հետ: Միջոցառման կազմակերպիչներն են «Ժամ» ամսագիրը, «Մենք» մշակույթային կենտրոնը և «Պոկրովսկիեյ Վորոտա» կենտրոնը: Հանդիպումը նվիրված է Հայաստանում բնապահպանական քաղաքացիական պայքարին, մասնավորապես՝ Թեղուտի պաշտպանությանը: Այս մասին տեղեկանում ենք Թեղուտի պաշտպանության խմբի տարածած հաղորդագրությունից։









