Ադիբեկյանը սոցիոլոգ չի, իսկ ժամանակին «պրավադնիկ» է եղել. Տիգրան Կարապետյան
ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը, ով հայտնի է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի նկատմամբ իր բացասական վերաբերմունքով ( նրան վերջերս հրապարակավ անվանել էր Սուտիբեկյան), Tert.am-ին «Սոցիոմետր»-ի առաջիկա սոցհարցումների վերաբերյալ ասաց. «Հենց ընտրությունները գալիս են, նա միշտ ճշտին մոտիկ բաներ է ասում, բայց ինքը սոցիոլոգ չի, ինքը քաղաքական պատվեր է կատարում»:
Ավելին՝ Տիգրան Կարապետյանը բացահայտեց, որ Ահարոն Ադիբեկյանը «երկաթգծում պրավադնիկ ա եղել»:
Աhարոն Ադիբեկյանն այս տեղեկության վերաբերյալ ասաց, որ Տիգրան Կարապետյանի հիշողությունը վատ է, քանի որ ինքը դպրոցական տարիներին «Պատանի տեխնիկների» կայան հաճախելով՝ եղել է Մանկակական երկաթգծի խորհրդի նախագահը: Ինչ վերաբերում է իր սոցիոլոգ լինել-չլինելուն, ապա Ադիբեկյանն ասաց, որ ինքը սոցիոլոգի իր որակավորումը ստացել է ԽՍՀՄ ատեստացիոն հանձնաժողովի կողմից և Մոսկվայի սոցիոլոգիայի ինստիտուտի կողմից ունի կիրառական սոցիոլոգիայի գծով գիտությունների աստիճան: «Իսկ ինքը ով ա, ես չգիտեմ»,-ասաց Ահարոն Ադիբեկյանը:









