Ֆիլիպիններում զբոսանավ է խորտակվել
Ֆիլիպինների Բորոկայ կզու ափերի մոտ զբոսանավ է խորտակվել:
Նավակում գտնվող բոլոր 10 զբոսաշրջիկները փրկվել են, իսկ անձնակազմի երեք անդամները անհետ կորած են համարվում: Այդ մասին տեղեկացրել է Ֆիլիպինների ոստիկանությունը, գրում է vesti.ru-ն:
Նավակում եղել է 7 բրիտանացի, 2 չինացի, մեկ ավստրալացի և երեք ֆիլիպինցի`անձնակազմի անդամները:
Այս պահին շարունակվում են որոնողական աշխատանքները: Պատճառներ ճշտվում են:









