Նալչիկի դպրոցում կրակոցների պատճառը կարող էր կենցաղային վեճը լինել, կասկածյալները ձերբակալված են

00:27 • 27.01.12

Այսօր Նալչիկի դպրոցներից մեկում կատարված հանցագործության պատճառը ամենայն հավանականությամբ կենցաղային վեճն է: ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է Ռուսաստանի երեխայի իրավունքների հանձնակատար Պավել Աստախովը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին, որ Նալչիկիում` դպրոցներից մեկում պատանդներ են վերցվել: Սակայն ИТАР-ТАСС-ի իրավապահ մարմինների աղբյուրը այդ տեղեկատվությունը հերքել է, հայտնելով, որ դպրոցում կրակոցների հետևանքով մեկ մարդ է զոհվել, իսկ հանցագործը փախուստի է դիմել:

«Կաբարդինո-Բալկարիայի ՆԳՆ-ն տեղի ունեցածը բացատրում է կենցաղային վեճով, որը վերաճել է հրազենի կիրառմամբ կռվի: Մասնակիցները` 19-30 տարեկան երիտասարդներ են: Բոլորը ձերբակալված են», - հայտնել է երեխայի իրավունքների հանձնակատարը: