Օբաման սխալական է, սակայն կրկին հաղթելու է ընտրություններում
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ կատարյալ նախագահ չէ, սակայն, այդուհանդերձ մտադիր է հաղթել առաջիկա նախագահական ընտրություններում:
ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա հայտարարել է, որ շատ է ցանկանում հաղթել, քանի որ «երկիրն ունի դրա կարիքը»:
«Մտադիր եմ լրջագույն կերպով պայքարել և կանեմ ամեն հնարավորը, որպեսզի մենք շարունակենք շարժվել դեպի «ամերիկյան երազանքի» վերականգնումը», - ասել է Օբաման:
Իր սեփական թերություններին անդրադառնալով Օբաման ասել է. «Ես սխալվում են ամեն օր, ամեն ժամ: Աշխատանքում կան բաներ, որոնք պետք է սովորել: Համոզված եմ, որ որպես նախագահ ես հիմա ավելի լավն եմ, քան երբ առաջին օրը մտա Սպիտակ տուն, որպես նախագահ»:
Հանրապետական կուսակցությունից իր ապագա մրցակիցներին նա բնորոշել է որպես չհաջողված քաղաքական փիլիսոփայության կողմնակիցներ:
«Միթ Ռոմնիի, Նյութ Գինգրիչի ու Ռիք Սանտորումի առաջարկած թեորիաների յուրահատուկ փորձարկում արդեն ունեցել ենք: Մենք 10 տարի փորձում էինք շարժվելո այն ուղղությամբ, որը հանգեցրեց աշպատատեղերի ամենամեծ կրճատմանը, սկսած 1930-ականներից: Խելամիտ չէր լինի ընդունել այն, ինչ մենք արդեն փորձել ենք և չի ստացվել», - ավելացրել է Օբաման, անդրադառնալով հանրապետականների առաջարկած ֆինանսական կարգավորման և հարկային քաղաքականությանը:
Փոխարենը նա առաջարկում է ավելացնել հարկերը հարուստների` հատկապես միլիոնատերերի ու միլիարդատերերի համար:









