Տավուշում բեռնատար է շրջվել. վրացի վարորդը մահացել է

20:03 • 19.02.12

Փետրվարի 19-ին, ժամը 18.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ Իջեվան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 35-րդ կմ-ում (Ջուջեվան գյուղի հատվածում) «Սկանիա» մակնիշի VQV 652 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան, դուրս է եկել երթեվեկելի մասից եվ շրջվել:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բեռնատարի վարորդ` Վրաստանի հանրապետության քաղաքացի, 1957թ. ծնված Ավթանդիլ Կուրոշվիլին վնասվածքներ և ստացել և հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

Բեռնատարը սոյայի քսուք էր տեղափոխում «Վիկտորիա» կոնցեռն ՍՊԸ: