Ալժիրում 4 մարդ է զոհվել ռումբի պայթյունից

22:21 • 19.02.12

Ալժիրում` մայրաքաղաք Ալժիրից 50 կմ արևելք ընկած Մումերդե նահանգում, 4 մարդ է սպանվել, ևս մի քանիսը վիրավորվել են ռումբի պայթյունի հետևանքով, այս մասին հաղորդում է տեղական El Watan թերթը:

Ռումբը գործարկվել է հեռակառավարմամբ` զինվորական շարասյան անցնելու ժամանակ: Պայթյունից հետո հրաձգություն է սկսվել: Հարձակման հեղինակները իսլամիստական ուժերն են:

Սա համարվում է իսլամիստների կողմից Ալժիրում իրականացված առաջին լուրջ հարձակումը վերջին մի քանի ամսվա ընթացքում:

Մինչ այս հարձակումը երկրի իրավապահների և զինված իսլամիստական խմբավորների միջև մի քանի տարի տևած հակամարտությունը որոշ ժամանակով դադարեցված էր համարվում: