Շիրակի մարզում փրկարարները ձնաբքից դուրս են բերել ավտոմեքենա՝ 12 ուղևորով

12:39 • 19.02.12

Փետրվարի 19-ին, ժամը 05.41֊ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ցողամարգ֊աշոցք ավտոճանապարհի 2–րդ կմ–ի մոտակայքում ձնաբքի հետեվանքով խցանման մեջ է հայտնվել ավտոմեքենա, որում եղել է 12 մարդ:

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ «Ախուրյանի ճանշին» ՓԲԸ–ի ուժերով նշված ավտոմեքենայի հետ միասին ձյան արգելափակումից դուրս են բերվել ևս 3 ավտոմեքենա: