Չիսորան Կլիչկոյի հետ մենամարտից հետո կռվի է բռնվել Հեյի հետ (տեսանյութ)
Երեկ Մյունխենում Վիտալի Կլիչկո -Դերեկ Չիսորա (մեջտեղում) մենամարտից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ բրիտանացին հարձակվել է իր հայրենակից աշխարհի նախկին չեմպիոն Դեյվիդ Հեյի վրա և նրանք ձեռնամարտի են բռնվել, որի արդյունքում տուժել է Հեյի մարզիչ Ադամ Բուտը:
Ըստ «Արմսպորտ» կայքի՝ ասուլիսի ժամանակ Հեյը ցանկանում էր ճշտել՝ ինչու Կլիչկոն հրաժարվեց իր հետ մենամարտից։
Խոսակցությանը միջամտում է Չիսորան, ով մի քանի բառ փոխանակելուց հետո վեր է կենում տեղից, մոտենում Հեյին և ասուլիսի դահլիճում սկսում է ծեծկռտուք, որի տեսանյութը կարող եք դիտել ստորև։









