Կալիֆոռնիայում մայրն իր 12-ամյա աղջկան մերկ վիճակում վտարել է տնից
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Թեմեքուլա քաղաքի բնակիչներից մեկն ահազանգել է ոստիկանություն, այն բանից հետո, երբ տեսել է աղբամանների միջից սննուդ հայթհայթող մի մերկ աղջկա, տեղեկացնում է Los Angeles Times-ը։
Ոստիկաններին հաջողվել է պարզել աղջկա ինքնությունը, սակայն նրա ստույգ գտնվելու վայրը դեռ հայտնի չէ։
Փոխարենը, իրավապահներին հաջողվել է ձերբակալել նրա մորը՝ Թրեյսի Բեթսին, ով խոստովանել է, որ մերկացրել է իր 12-ամյա աղջկան ու վտարել տնից։
Նահանգի բոլոր ոստիկանական բաժանմունքների ոստիկանները ներգրավված են աղջկա որոնողական աշխատանքներին։









