Ձնաբուքի պատճառով Աֆղանստանում 40 երեխա է մահացել

18:11 • 19.02.12

Աֆղանստանում ավելի քան 40 երեխա է մահացել սառանամանիքի ու ձնբքի պատճառով, տեղեկացնում Hurriyetdailynews.com լրատվական կայքը, հավելելով, որ հատկապես շատ զոհեր են գրանցվել երկրի մայրաքաղաք Քաբուլում։

Երկրի առողջապահության նախարարության մամլո խոսնակ Գուլամ Սաքի Կարգարի խոսքով՝ զոհերի թիվը հիմնականում պայմանավորված է ձյան աննախադեպ շատ տեղումներից. «Սա վերջին 15 տարիների ընթացքում ամենացուրտ ձմեռն է»,- ասել է նա։

Օթերևութաբանների տվյալներով՝ Աֆղանաստանում օդի ջերմաստիճանն իջել է մինչև -15C:

Երկրում «Թալիբան» շարժման ծայրահեղականների գործողություններից տուժած առնվազն 20 հազ. մարդ այս պահին ապրում է ճամբարներում տեղակայված վրաններում։ Ցուրտ եղանակը առավել մեծ վտանգ է ներկայացնում նրանց համար։