Լատվիան դեմ է ռուսերենին. ամփոփվել են հանրաքվեի նախնական արդյունքները
Լատվիայում տեղի ունեցած հանրաքվեի նախնական արդյունքների համաձայն՝ քվեարկողների 77.22%-ը դեմ է ռուսերենը պետական երկրորդ լեզու հռչակելուն, տեղեկացնում է BBC-ն։
Հանրաքվեին, որը կազմակերպված էր Լատվիայում ապրող ռուսների կողմից, մասնակցել է ավելի քան 1 մլն մարդ կամ քվեարկողների 70%-ը։
Լատվիացի մի շարք քաղաքական գործիչներ նշել են, ոչ այս քայլով իրենք իրենց դիրքորոշումն են արտահայտում իրենց լեզվի նկատմատբ, որը իրենց անկախության խորհրդանիշն է։
«Ամեն ինչ Լատվիայի համար» կուսակցության առաջնորդ Ռայվիս Զինտերսն ասել է. «Լատվիան չի կարող ռուսերենը ճանաչել որպես պետական լեզու, այդ քայլով մենք կոչնչացնենք առանց այն էլ վտանգի տակ գտնվող լատվիերենը»։
Սակայն քիչ չեն նաև այնպիսի քաղաքական գործիչները, որոնք համոզված են, որ այս հարցը չպիտի խնդիրներ առաջացնի երկար տարիներ կողք–կողքի ապրող երկու ժողովրդների միջև։









