36-ամյա ամերիկացին կատուներ է եփել և կերել

11:35 • 19.02.12

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի բնակիչ 36-ամյա Ջեյսոն Լուսիս Վիլմերթին իրավապահները ձերբակալել են կատու ուտելու կասկածանքով, տեղեկացնում է Huffington Post-ը։

Վիլմարթի հարևանները օրեր շարունակ նկատել են, որ նա ամեն օր տարբեր կատուներ է տուն բերում։ Սկզբում դա շատ սովորական է թվացել նրանց, սակայն ամեն ինչ կտրուկ փոխվել է այն պահից, երբ Վիլմարթի բնակարանի շրջակայքում տարօրինակ հոտ է տարածվել։

Հարևաններից մեկն ահազանգել է ոստիկանություն՝ նշելով, որ Վիլմարթն արդեն մի քանի օր է խանութ չի գնացել, սակայն ամեն օր նրա տան վառարանից տապակած մսի հոտ է գալիս։

Ոստիկանության աշխատակիցները ժամանելով դեպքի վայր, համոզվել են, որ երիտասարդն իսկապես մի քանի օր շարունակ կատու է կերել։ Վիլմարթը ձերբակալված է։ Կատարվում է հետաքննություն։