Մեքսիկական բանտում տեղի ուենցած բախման հետևանքով 40 մարդ է սպանվել
Մեքսիկայի Մոնտերեյ քաղաքի արվարձանի Ապոդակայի բանտում ուժեղ բախում է տեղի ունեցել կալանավորների միջև, որի հետևանքով 40 մարդ է զոհվել, այս մասին հաղորդում է BBC-ին:
Բախումն սկսել էր գիշերվա 2-ին: Ըստ շրջանառվող տվյալների` բանտարկյալները կամ ստիպել, կամ կաշառել են որոշ հսկիչների, որոնք էլ բաց են թողել բանտի երկու առանձին մասնաշենքերի դռները: Այդ տարածքը համարվում է Ապոդակայի ամենից հսկկող գոտին:
Բանտարկյալները նաև հրդեհել են իրենց անկողիններն ու այն ամենը, ինչը հնարավոր էր կրակի տալ:
Անվտանգության ուժերը այժմ վերահսկում են իրավիճակը 3 000 կալանավոր ունեցող բանտի տարածքում:
Նման բանտային բախումները` հաշվեհարդարները, սովորական են Մեքսիկայի համար: Անցած ամիս երկրի Տամաուլիպաս նահանգի բանտերից մեկում նմանատիպ բախման հետևանքով 31 մարդ էր սպանվել: Այդ ժամանակ օգտագործվել էին ինքնաշեն զենքեր և դանակներ:









