Թունավորումով հիվանդանոց են տեղափոխվել Այգեձոր փողոցի 4 բնակիչ

12:15 • 19.02.12

Փետրվարի 19-ին, ժամը 08.48-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երեվանի Այգեձոր փողոցի թիվ 69 շենքի 47-րդ բնակարանի չորս բնակիչ։

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ թունավորվածներն են 1970 թ. ծնված Արև Համբարձումյանը, 1970 թ. ծնված Գագիկ Անանյանը, 1992 թ. ծնված Լևոն Անանյանը և1994 թ. ծնված Մարգարիտ Անանյանը:

Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: