Սիրիայի Իդլիբ քաղաքում դատախազ ու դատավոր են սպանվել

18:57 • 19.02.12

Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում զինված տղամարդը կրակ է բացել ավագ դատախազի ու դատավորի վրա և սպանել նրանց, այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyetdailynews.com լրատվական կայքը։

Ըստ աղբյուրի`բացի նահանգի ավագ դատախազ Նիդալ Գազալից ու դատավոր Մոհամեդ Զիդեհից, սպանվել են նրանց վարորդները։

Իդլիբը, որը գտնվում է Թուրքիայի սահմանամերձ շրջանում, համարվում է սիրիական բանակի կողմից առավել շատ գնդակոծվածներից մեկը։ 

ՄԱԿ-ի տվյալներով` արդեն մեկ տարի տևող բախումների ընթացքում Սիրիայում ավելի քանի 6000 մարդ է սպանցել: