Մոսկվայում Պուտինի աջակիցներն ավտոարշավ են անցկացրել

12:29 • 19.02.12

Շաբաթ երեկոյան Մոսկվայի Սադովի Օղակում տեղի է ունեցել ավտոարշավ` ի պատիվ ՌԴ վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի, տեղեկացնում է BBC-ն։

Ակցիայի մասնակիցներն այս քայլով իրենց պատասխանն են հայտնել Պուտինի ընդիմադիրներին։

Նրանք առաջնորդվել են «аВВтоParty» կարգախոսով, որին մասնակցել է ավելի քան 500 մեքենա։

Վարորդներից շատերն իրենց մեքենաները ներկել են Ռուսաստանի դրոշի գույներով։ Ոմանք էլ՝ Պուտինի դիմանկարով հսկայական դրոշակներ են ծածանել։

Ինչպես տեղեկացրել է նախագծի հեղինակներից մեկը՝ Վլադիմիր Տաբակը, միջոցառմանն առավել լավ պատրաստվելու համար, իրենք ցանկացողներին նախապես գրացել են համացանցում։

Եվս մեկ նմանատիպ արշավ նախատեսվում է անցկացնել այսօր ժամը 14-ին՝ «Արդար ընտրություններ» կարգախոսով։