Թալինում փրկարարները ձնաբքից դուրս են բերել 2 ավտոմեքենա
Փետրվարի 19-ին, ժամը 02.10–ին ահազանգ է ստացվել որ, Թաթուլ–Արտենի ավտոճանապարհին ձնաբքի հետեվանքով խցանման մեջ է հայտնվել 2 ավտոմեքենա (15 ուղևոր):
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ տեղի ուժերով «Օպել» մակնիշի ավտոմեքենան եվ 11 ուղևորներ տեղափոխվել են Թալին քաղաք, իսկ 4 ուղևոր ինքնակամ մնացել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի մեջ:
Փետրվարի 19-ին, ժամը 11.00–ի սահմաններում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան «Թալինի ճանշին» ՓԲԸ–ի ուժերով ձնակույտից դուրս է բերվել երթեվեկելի գոտի:









