Պարագվայում շունը կանխել է բանտարկյալների փախուստը
Պարագվայական բանտերից մեկում փողոցային շանը հաջողվել է կանխել խիստ վտանգավոր հանցագործների փախուստը, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Դեպքը տեղի է ունեցել ուշ գիշերով, երբ երեք դատապարտյալներ որոշել են իրականացնել երկար մշակված փախուստի ծրագիրը: Սակայն, երբ նրանք մոտեցել են վանդակաճաղերին, մի փողոցային շուն սկսել է հաչել:
Դատապարտյալները փորձել են լռեցնել շանը, սակայն փոխարենը արթնացրել են հսկիչներին:
«Օրինապահ» շունը նախընտրել է գաղտնի մնալ ու անմիջապես հեռացել է դեպքի վայրից:









