Վրաստանում մեկ րոպե լռությամբ կհարգեն «վախճանված իշխանության հիշատակը»
Վրաստանի մի քաղաքացի սոցիալական ցանցերում կոչ է արել փետրվարի 26-ին «մեկ րոպե լռությամբ հարգել «վախճանված իշխանության հիշատակը»:
«Ոչ մի կարգախոս կամ ելույթ, լռությամբ կհայտնենք մեր անվստահությունը և դժգոհությունը», - նշել է նա:
Ակցիայի կազմակերպիչները կոչ են արել քաղաքի և գյուղերի բոլոր բնակիչներին դուրս գալ տեղական ինքնակառավարման մարմինների շինությունների մոտ, գրում է vz.ru-ն:









