Գերմանիայի նոր նախագահը Յոախիմ Գաուկն է լինելու
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ արևելագերմանացի նախկին իրավապաշտպան Յոախիմ Գաուկը կդառնա Գերմանիայի հաջորդ նախագահ:
Գերմանիայի իշխանությունը և երկու հիմնական ընդդիմադիր կուսակցությունները համաձայնել են նախագահական պաշտոնի համար առաջադրել 72-ամյա Գաուկին, գրում է lifenews-ը:
Գաուկի թեկնածությունը ի սկզբանե առաջարկվել էր Սոցիալ-դեմոկրատական ընդդիմադիր և Կանաչներ կուսակցության կողմից, իսկ ավելի ուշ առաջարկն ընդունվել է նաև կոալիցիոն կառավարության կողմից:
Հիշեցնենք, որ Գերմանիայի դաշնային հանրապետության նախկին նախագահ Քրիստիան Վուլֆը փետրվարի 17-ին հրաժարական էր տվել, իսկ երկրի սահմանադրության համաձայն` եթե նախագահը արտահերթ հրաժարական է տալիս, ապա նոր ղեկավարը պետք է ընտրվի 30 օրվա ընթացքում, այսինք մինչև մարտի 18-ը:









