Արագածոտնում փրկարարները ձնաբուքից դուրս են բերել 28 մարդ, որից 4-ը՝ երեխա

11:10 • 20.02.12

Փետրվարի 19-ին, ժամը 22.25-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան-Ապարան ավտոճանապարհի 1-ին կմ-ում ձնաբքի հետեվանքով արգելափակվել են 2 մարդատար ավտոմեքենա եվ 1 միկրոավտոբուս, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 23.05-ին հրշեջ-փրկարարները դուրս են բերել անվտանգ տարածք 28 մարդ (որոնցից 4-ը` երեխա), ում փրկարարները տեղափոխել են ապարան քաղաք: