Ռիոյի կառնավալի շքերթը ռեկորդային թվով մասնակիցներ է հավաքել
Ռիո դե Ժանեյրոյի ամենահին ու ամենահայտնի կառնավալային միջոցառման` Cordao da Bola Preta-ի շքերթին ռեկորդային 2,2 մլն մարդ է մասնակցել, հաղորդում է BBC-ն` վկայակոչելով տեղական ոստիկանության տվյալները:
Այս միջոցառման 93-ամյա պատմության մեջ առաջին անգամ թույլատրվել է էլեկտրոնային ձայնային համակարգ օգտագործել:
Չնայած այցելուների ռեկորդային թվին` միջոցառումն առանց միջադեպերի է անցել: Ձերբակալվել է միայն 15 մարդ` փողոցում իրենց բնական կարիքները հոգալու համար:
Ռիոյի կառնավալի շրջանակներում մոտ 400 միջոցառում են նախատեսված, դրանցից ամենաավանդականը հենց Bola Preta-ի շքերթն է:









