Սիրիայում վերջին մեկ օրում 27 մարդ է զոհվել
Սիրիայում կառավարական զորքերի և ընդդիմադիրների միջև շարունակվող բախումների հետևանքով վերջին մի քանի օրում 27 մարդ է զոհվել, որոնց մեծ մասը Իդլիբ և Հոմս մարզերի բնակիչներ են, գրում է interfax.ru-ն:
Իրավապաշտպանները նշում են, որ երկրում հումանիտար իրավիճակն աղետալի է:
Հավելենք, որ կիրակի Դամասկոսի արևմուտքում` Մեզզե թաղամասում` նախագահական նստավայրի դիմաց խոշոր հակակառավարական ցույց էր անցկացվել:









