Ազովի ծովում հայտնաբերվել է փետրվարին կորած բեռնատար նավը (լուսանկարներ)
Մարտի 6-ին հայտնաբերվել է Alaca-1 բեռնանավը, որը փետրվարի 7-ից առանց անձնակազմի գտնվում էր Ազովի ծովի սառույցներում և փետրվարի 29-ի որոնումների ընթացքում չհայտնաբերվելով, ջրասուզված էր համարվում, հաղորդում է BlackSeaNews պարբերականը:
Ուկրաինացի օդաչուները հայտնաբերել են նավը Կերչի թերակղզու Բագերովո գյուղից 30-35 կմ հեռավորության վրա:
Պանամայի դրոշի նորքո նավարկող Alaca-1 նավը փետրվարի 7-ի առավոտյան աղետի ազդանշան էր տվել, քանի որ այն ծովի սառելու պատճառով անշարժացել էր և սուզվելու վտանգ կար: Այն գտնվում էր Ազովի ծովում, Կերչից 100 մղոն հեռավորության վրա: Մեկ ժամ անց նավի հետ կապը ընդհատվել էր:
12 մարդուց բաղկացած անձնակազմում` 3 ուկրանացիներ, 7 ադրբեջանցիներ, 1 թուրք և 1 Վրաստանի քաղաքացի կար: Նրանք իջել էին սառույցի վրա և փրկարարական ուղղաթիռներով ափ հասցվել:
/P3060016.jpg)
/P3060012.jpg)
/P3060007-2.jpg)









