«Հայոց արծիվների» ռազմահայրենասիրութունը մեզ օգտակար է. Արտակ Զաքարյան
«Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանի հասարակական գործունեության ձևը ներկա գլոբալացվող աշխարհում շատ օգտակար է Հայաստանի պես պետության և ռազմաահայրենասիրական դաստիարակությունը կարևորող հասարակությունների համար, այս մասին այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության պաշտոնական կայքի (նորացված ) գործարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ–ական պատգամավոր Արտակ Զաքարյանը։
«Ինչպես ՀՀ ցանկացած քաղաքացի Խաչիկ Ասրյանն իրավունք ունի զբաղվել հասարակական գործունեությամբ»,- ասաց Արտակ Զաքարյանը ի պատասխան հարցին, թե արդյոք ՀՀԿ-ական Խաչիկ Ասրյանի գործունեությունը զետեղվելու է կուսակցության նորացված կայքում:
Հիշեցնենք, որ Սպորտի և երիտասարդության փոխնախարար Խաչիկ Ասրյանը վերջերս «Հայոց արծիվների» 2-րդ համագումարին հաջորդած քայլերթի ժամանակ մամուլի հետ զրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին համեմատել էր արևածագի հետ, իսկ ավելի վաղ ասել էր, որ նախագահի հրամանով պատրաստ է «դժոխքի դարպասների պահակը» դառնալ։ Խաչիկ Ասյրանի գործունեությունը և կազմակերպած վերջին հանրահավաքը դարձել է մամուլի քննադատության թիրախ: Մամուլի որոշ հրապարակումներում նշվում է, որ այդ վարքագիծն անընդունելի պետական պաշտոնյայի համար:
Արտակ Զաքարյանն այունհետև ասաց, որ ակախ նրանից, թե ինչպիսին են Խաչիկ Ասրյանի ակցիաներն իրենց ձևի մեջ, դրանց բովանդակությունը ոչ մեկի կողմից չի կարող դառնալ քննադատության առարկա:
Այսօր ևս մեկ տեղեկատվություն կար այն մասին, որ ՀՀԿ պաշտոնական կայքի տեխնիկական պատճառներով անգործության մի քանի օրերին, կուսակցությանը վերաբերող տեղեկատվությունը լրացվում է ԱԺ կայքում՝ ի վնաս մյուս խմբակցությունների:
«Պաշտոնական կայքը հենց նրա համար է, որ պաշտոնական տեղեկատվություններ զետեղի, և որևէ տարօրինակ բան չկա, որ ամենամեծ խմբակցություն ունեցող կուսակցության գործիչների կողմից տեղեկատվությունը ավելի մեծ ծավալ է գրավում հենց պաշտոնական կայքերում»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Նա հավելեց, որ դա վկայում է միմիայն ՀՀԿ խմբակցության ակտիվության մասին:









