Hublot ընկերությունը թողարկել է աշխարհի ամենաթանկ ժամացույցը
Շվեյցարական Hublot ընկերության ղեկավար Ժան-Կլոդ Բիվերը հայտարարել է $5 մլն արժեքով` Big Bang կոչվող կանացի ժամացույցի նոր մոդելի վաճառքի հանվելու վերաբերյալ, հաղորդում է ԻՆՏԵՐՖԱՔՍ-ը:
Տվյալ մոդելի վրա տեղադրված է 300 կարատ ընդանուր քաշով 1200 ադամանդ: Հատուկ ուշադրության են արժանի 6 ադամանդները, որոնցից յուրաքանչյուրի քաշը գերազանցում է 3 կարատը:
Ընկերության տնօրենը պնդում է, որ ներկայում ժամացույցը աշխարհում ամենաթանկ մոդելն է:










