ԱԺ նախագահը շնորհավորել է կին պատգամավորներին

17:40 • 07.03.12

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը այսօր, մարտի 7-ին, հանդիպել է խորհրդարանի կին պատգամավորների հետ: Շնորհավորելով մարտի 8-ի` Կանանց տոնի կապակցությամբ, ԱԺ նախագահը առողջություն, հաջողություն, երջանկություն և արգասաբեր գործունեություն է մաղթել նրանց: Այս մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Կին պատգամավորները շնորհակալություն են հայտնել ուշադրության, ջերմ մաղթանքների, իրենց աշխատանքի գնահատանքի և շնորհավորանքի համար: ԱԺ նախագահը նաև ծաղկեփնջեր է նվիրել կին պատգամավորներին: