Հայաստանում պլաստիկ վիրաբուժությունը 4-5 անգամ ավելի էժան է. պլաստիկ վիրաբույժ
Հայաստանում պլաստիկ վիրաբուժությունը 4-5 անգամ ավելի էժան է, քան եվրոպական և ամերիկայն հիվանդանոցներում, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պլաստիկ վիրաբույժ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե գնային ինչ տարբերություն կա վիրահատությունը Հայաստանում, կամ արտերկրում կատարելու դեպքում։
«Մեզ մոտ քթի պլաստիկ վիրահատությունը սկսում է 300 հազար դրամից, իսկ կրծքերինը այլ կերպ է: Եթե պատվիրատուն իր հետ է բերում կրծքերի իմպլանտները 400 հազար դրամից է սկսում, եթե չի բերում արդեն կախված է նրանից թե ինքն ինչ իմպլանտ կցանկանա»,- ասաց պլաստիկ վիրաբույժը:
Տիգրան Սարգսյանը նշեց, որ իրենց հաճախորդները գոհ են մնում իրենցից, իսկ խոսակցությունները, թե վիրահատությունները չեն գոհացնում հաճախորդներին, ըստ նրա, սուտ են:
Ըստ պլաստիկ վիրաբույժի՝ իրենք պատվերներ են ունենում նույնիսկ արտասահմանից, իսկ ամենաշատ պատահող հիվանդությունը կանանց մոտ, դա կրծքագեղձի քաղցկեղն է և դրա հետևանքով կանայք դիմում են, որպեսզի կրծքերում տեղադրվի արհեստական իմպլանտներ:
Մաշկն էլ ձգելու դեպքում իրենք երաշխիք տալիս են վիրահատվածին, սակայն այդ երաշխիքը կախված է նրանից, թե հիվանդն ինչպես իրեն կհետևի:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ կան բոլոր տեխնիկական միջոցներն ու բարձրորակ մասնագետները, ովքեր կարողանում են բոլոր պլաստիկ վիրահատությունները կատարել պատշաճ մակարդակով։









