Ռուսաստանում Ասադին ապաստան տրամադրելու հարց չի քննարկվել.Պուտին

19:23 • 07.03.12

Ռուսաստանում Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին քաղաքական ապաստան տրամադրելու հարց չի քննարկվել, այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահական ընտրություններում հաղթած թեկնածու, վարչապետ Վլադիմիր Պուտինը:

Ի դեպ, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այսօր ֆրանսիական խոշոր ավիափոխադրող Air France ընկերությունը Դամասկոս պարբերական չվերթերը դադարեցնելու մասին որոշում է ընդունել:

«Սիրիայում իրավիճակի պատճառով` Air France-ը որոշում է ընդունել դադարեցնել Դամասկոս չվերթերը` մինչ նոր կարգադրությունը», - հայտարարել է ընկերության ներկայացուցիչը:

Սիրիայում անկարգությունների սկզբից ի վեր (2011թ. մարտի կեսերից) Air France-ը շարունակել է շաբաթական երեք անգամ Փարիզ- Դամասկոս և հակառակ ուղղությամբ չվերթների իրականացումը:

Ըստ ՄԱԿ-ի վերջին տվյալների`այս ժամանակահատվածում զոհվել է ավելի քան 7.500 մարդ, իսկ ըստ Լոնդոնում «Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի սիրիական կենտրոն»-ի տվյալներով (OSDH)` 8.500-ի: