Սիրիայի Կարմիր մահիկը մտել է Բաբա Ամր թաղամաս

20:19 • 07.03.12

Սիրիայի Կարմիր մահիկի աշխատակիցները Հոմս քաղաքի Բաբա Ամր թաղամաս մուտք գործելու թույլտվություն են ստացել, հաղորդում է BBC-ն:

Ներկայում հայտնի չէ, թե առաքելության աշխատակիցները հատկապես ինչ մարդասիրական օգնություն են կարողացել հասցնել թաղամաս, որը Հոմսի ամենածանր մարտերի թատերաբեմն էր:

Հիշեցնենք, որ առաքելությունը Սիրիայի իշխանություններից Բաբա Ամր թաղամաս մուտք գործելու թույլտվության էր սպասում նախորդ հինգշաբթի օրվանից: