Սարկոզիին դարձրել են էվթանազիային կողմ հանդես եկող արշավի «դեմքը»

18:14 • 07.03.12

Ֆրանսիայում էվթանազիայի պաշտպանությամբ հանդես եկող ակտիվիստները ցնցող գովազդ են տեղադրել, որը նպատկ ունի քաղաքական գործիչների ուշադրությունը սևեռել մահացու հիվանդ մարդկանց բժշկական միջամտությամբ կամավոր կյանքի հեռանալու խնդրին, գրում է lifenews.ru-ն:

Գովազդի գլխավոր դեմք է ընտրվել երկրի նախագահ Նիկոլա Սարկոզին, ով պատկերված է մահացող հիվանդի կերպարով:

Սարկոզիից բացի «տուժել» են նաև նախագահի թեկնածուներ Մարին լը Պենը և Ֆրանսուա Բայրուն: Այս բոլոր քաղաքական գործիչներն էլ դեմ են էվթանազիային:

Գովազդում չի հայտնվել միայն նախագահի թեկնածու Ֆրանսուա Օլանդը, ով կողմ է հանդես գալիս այդ գործընթացին:

«Էվթանազիայի օրինականացումը կարող է հանգեցնել խիստ վտանգավոր հետևանքների, անգամ միտքն է հակասում մեր մարդկային արժանապատվությանը», - ասել էր գործող նախագահ Նիկոլա Սարկոզին:

Հավելենք, որ հարցման արդյունքների համաձայն` ֆրանսիացիների 94 %-ը կողմ է էվթանազիայի գաղափարին: 

Политиков отправили на больничную койку активисты движения за эвтаназию (фото elmundo.es)