Սերենադի գները չեն թանկանա, ընդհակառակը՝ կլինեն զեղչեր. Տարոն Գասպարյան

17:58 • 07.03.12

Ի տարբերություն այլ ծառայությունների սերենադային երգերի ծառայության համար մարտի 8-ին՝ կանանց և գեղեցկության միջազգային օրվա կապակցությամբ, կլինեն զեղչեր, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում սերենադային ծառայություններ մատուցող «Գիտությունով կչալե» ընկերության տնօրեն Տարոն Գասպարյանը:

«Մեր ամբողջ երգչախումբը, ինձանից սկսած բարձրագույն երաժշտական կրթության մարդիկ ենք և մեր նպատակն է սերենադների միջոցով պահպանել քաղաքային ֆոլկլորը: Իհարկե վաղվա օրվա առթիվ էլ ունենք շատ պատվերներ, սակայն մենք ի տարբերություն ուրիշների դեռ զգալի զեղչեր ենք կատարել մեզ մոտ»,- ասաց Տարոն Գասպարյանը:

Հարցին, թե լինում են դեպքեր, երբ աղջիկներն են տղաների համար սերենադներ պատվիրում, վերջինս Տարոն Գասպարյանն ասաց, որ վերջին շրջանում հաճախակի է պատահում նման դեպքեև:

Տարոն Գասպարյանի խոսքով՝ հնարավոր չէ, որ պատվիրատուն գա և իր ցանկալի երգը պատվիրի, այլ կա հատուկ երգացանկ, որը հիմնականում դասական է, կամ քաղաքային ֆոլկլոր:

«Պատվիրատուն կարող է մեր երգացանկից իր ցանկալի երգը ընտրի: Դրանք հիմնականում լինում են իտալական Սանտա Լուչիանա, կամ ասենք «Երևանի սիրուն աղջիկ», «Ով սիրուն սիրուն» և այլն»,– ասաց նա:

Տարոն Գասպարյանը նշեց նաև, որ իրենց կազմակերպությունը միակն է, որը մատուցում է նման ծառայություն։