Լեհ մարզիկը ողջ է մնացել 11 շնաձկների հետ մենամարտելուց հետո

17:28 • 07.03.12

42-ամյա լեհ կայթսերֆերը Միջերկրական ծովում մեկ օր շարունակ կյանքի և մահու կռիվ է տվել մոտ 6 մետրանոց 11 շնաձկան հետ:

Տղամարդը, ով անցյալ տարի դարձել էր Բալթիկ ծովն անցած` աշխարհի առաջին կայթսերֆերը, հարձակման պահին պատրաստվում էր անցնել նաև Կարմիր ծավը, գրում է newsru.com-ը:

Սերֆերն արդեն անցել էր իր 200 կմ ճանապարհորդության 2/3-ը, երբ հանկարծ ծովն ամբողջովին խաղաղվել է: Տղամարդու կայթը ընկել է և երկու ժամ շարունակ չի կարողացել այն բարձրացնել: Ավելի ուշ ծովը սկսվում է ալեկոծվել: Դեպքի նախօրեին տղամարդը SOS ազդանշան է ուղարկել, սակայն օգնությունը հասել է միայն 40 ժամ անց:

Մարզիկը պատմել է, որ առաջին գիշերը ամեն ինչ հանգիստ է եղել, սակայն հաջորդ գիշեր նրա վրա է հարձակվել շնաձկների մի ամբողջ խումբ:

«Ես դանակով նրանց հարվածում էին ուր պատահի` աչքերին, քթին…», - ասել է նա:

Նա նշել է որ փրկվել է էներգետիկ ըմպելիքների, երկու շոկոլադե բատոնի և դանակի շնորհիվ: Տղամարդը ոչ մի լուրջ վնասվածք չի ստացել: