Կանանց լավագույն հայտնագործությունները (լուսանկարներ)
Կանայք միշտ համարվել են ընտանեկան օջախի պահապաններ, իսկ գիտությունն ու այլ հասարակական գործունեությունները համարվել են տղամարդու մենաշնորհը: Կանանց միջազգային տոնին` Մարտի 8-ին ընդառաջ, lookatme.ru կայքը որոշել է կոտրել այդ կարծրատիպը և ներկայացնել կանանց հայտնագործություններից լավագույնները:
Աստրոլյաբիա
Երկնային մարմինները համակարգող չափիչ սարքը հայտնագործել է գիտնական, փիլիսոփա, աստղագետ և մաթեմատիկոս Գիպատիա Ալեքսանդրիացին` մ.թ.ա. 370թվականին:

Վարդագույն շամպայն
1808 թվականին այն հայտնագործել է Նիկոլ Բարբիե Կլիկոն:

Շրջանաձև սղոց
Տաբիթա Բեբիթը երկար ժամանակ հետևելով տղամարդկանց, թե ինչպես են նրանք ծառի կոճղերը սղոցում`«մին դեպի ինձ, մին դեպի քեզ» սկզբունքով, որոշեց ստեղծել այնպիսի սարք, որը կազատեր նրանց էներգիայի անիմաստ վատնումից: 1810 թ. նա ստեղծեց մինչ այսօր օգտագործվող շրջանաձև սղոց:

Պերիսկոպ` ստորջրյա նավերի համար
Այս սարքի օգնությամբ, որը 1845 թվականին պատենտավորել է Սառա Մեթերը, կարելի է որոշել դիտարկվող օբյեկտների միջև հեռավորությունը:

Մսի պահածոներ
1873 թ. Վիենայի համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ ռուս Նադեժդա Կոժինան ցուցադրել է մսի պահածոներ պատրաստելու ձևը, ինչի համար արժանացել մեդալի:

Սպասք լվացող մեքենաներ
Իր ֆոսֆորե սպասքից մի քանի ափսե չհայտնաբերելուց հետո, Ժոզեֆինա Կոկրեյնը որոշեց ստեղծել մեքենա, որը լվանում է կեղտոտ սպասքը, և չի կոտրում: Դա տեղի է ունեցել 1886թ.-ին, սակայն միայն 40 տարի անց այն դարձավ տնային տնտեսության մեջ անհրաժեշտ իր:

Կրծկալ
Կանացի զգեստապահարանի այս «իրը» պատենտավորվել է Ֆրանսիայում, 1889թ., Էրմինի Կադոլի կողմից:

Ձնամաքրման մեքենա
Մաքրություն պետք է լինի ոչ միայն տանը… Սովորական քարտուղարուհի Սինտիա Վեսթովերը 1892թ. ստեղծեց փողոցները ձնից մաքրելու սարք:

Ավտոմեքենայի ապակեզտիչներ
Ավտոմեքենայի համար այնքան անհրաժեշտ այս իրը ստեղծել է Մերի Անդերսոնը 1903թ.: Նա խղճացել է վարորդին, ով բքի ժամանակ ստիպված է եղել պարբերաբար կանգնեցնել մեքենան և մաքրել դիմապակին:

Սուրճի զտիչ (ֆիլտր)
Սուրճի համար առաջին զտիչը Մերլիտա Բենցը պատրաստել է տետրի թերթիկից 1909 թվականին:

Մեքենայի խլացուցիչ
Ստեղծել է Էլ Դոլորես Ջոնսը 1917 թ., ինչից հետո աշխարհը մեր շուրջը դարձավ փոքր –ինչ անաղմուկ:

Տակդիրներ
Տնային տնտեսուհի և մայրիկ Մարիոն Դոնովանը 1917թ. որոշեց նստել կարի մեքենայի առաջ և լոգարանի վարագույրներից պատրաստել ջրակայուն տակդիրներ: Մի քանի փորձից հետո, հայտնագործությունը ստացվել է:

Շոկոլադե թխվածքներ
1930 թ. դասական բաղադրատոմսով թխվածքներ պատրաստելու ժամանակ Ռութ Ուիկֆիլդը որոշեց փորձարկումներ անել: Նա խմորի մեջ գցեց շոկոլադե սալիկ, արդյունքում ստացվեց շատ համեղ թխվածք:

Wi-Fi
Կինոյի պատմության մեջ առաջին սեքսուալ բնույթի բաց տեսարանում նկարահանված ու փառավորված Հեդի Լամարը հրապուրվել է ոչ միայն կինոյով: 1941թ. նա պատենտավորել է կապի գաղտնի միջոց, որը դինամիկորեն փոխում էր հեռարձակման հաճախականությունը: Ներկայում այս սարքն օգտագործվում է բջջային կապի և WiFi համար:

Զրահաբաճկոն
1965թ. դոկտոր Ստեֆանի Կվոլեքը հայտնագործել է երկաթից հինգ անգամ ամուր սինթետիկ կևլար նյութը: Նրա հայտնագործությունը փրկել է հազարավոր ոստիկանների, հրշեջների ու զինվորականների կյանքը: Կևլարը հետագայում հիմք հանդիսացավ զրահաբաճկոնների ստեղծման համար:

Սիլիկոն
Քանդակագործ Պատրիսիա Բիլինգսն իր առաջ խնդիր էր դրել այնպիսի մի նյութ ստեղծել, որը կպահպաներ իր ստեղծագործությունները քանդվելուց: Մի քանի փորձարկումներից հետո, 1970 թ. նա վերջապես հասավ իր նպատակին:










