ԱՄՆ-ն մտադիր է ստորագրել Ռուսաստանի հետ ՀՊՀ վերաբերյալ պայմանագիրը. Քլինթոն

13:22 • 08.03.12

Միացյալ Նահանգները հուսով է, որ Ռուսաստանի հետ կստորագրի Հակահրթիռային պաշտպանության համակարգերի (ՀՊՀ) վերաբերյալ պայմանագիրը և ակնկալում է մանրամասն քննարկել հարցը մայիսի վերջին՝ Չիկագոյում կայանալիք Ռուսաստան- ՆԱՏՕ խորհրդի նիստում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

«Ինչպես հայտնել ենք, մենք շատ ենք ցանկանում համագործակցել Ռուսաստանի հետ ՀՊՀ և ընդհանուր սպառնալիքների հակազդման ոլորտում: Սա ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ՆԱՏՕ-ի դիրքորոշումն է, որը մենք ծրագրում ենք քննարկել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստում: Ցավոք, մենք դեռ աճ չենք նկատում, սակայն պատրաստվում ենք ռուսական կողմի հետ շարունակել բանակցությունները, և հույս ունենք, որ արդյունքում կհանգենք համաձայնության, որը կբավարարի երկու կողմերի պահանջներն էլ»,- ասել է Քլինթոնը:

Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը, պետքարտուղարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի հրաժարվի Եվրոպայում ՀՊՀ տեղակայման ծրագրից:

Ավելի վաղ ռուս և ամերիկացի պաշտոնատար անձինք հայտարարել էին, որ երկկողմ բանակցությունները մտել են փակուղի` Միացյալ Նահանգների կողմից Ռուսաստանին անվտանգության երաշխիքներ չտալու պատճառով։

Ռուսաստանը կարծում է, որ Եվրոպայում ՀՊՀ ծրագիրը սպառնում է երկրի անվտանգությանը: