Եվրամիությունում աղքատությունը սպառնում է ավելի շատ կանանց, քան տղամարդկանց

12:50 • 08.03.12

Եվրամիության անդամ բոլոր երկրներում աղքատությունը ավելի շատ կանանց է սպառնում, քան տղամարդկանց: Համաձայն Եվրամիության «Եվրոստատ» վիճակագրական ծառայության տվյալների` 2011 թ.ԵՄ 27 երկրներում հաշվվել է 257 մլն կին և 245 մլն տղամարդ, այսինքն` 100 տղամարդը 105 կնոջ հարաբերակցությամբ:

Բալթյան երկրներում կանայք մոտ 15%-ով ավելի շատ են, քան տղամարդիկ. Էստոնիայում ու Լատվիայում` 100 տղամարդը 117 կնոջ, Լիտվայում` 100 տղամարդը 115 կնոջ հարաբերակցությամբ: Գրեթե հավասար հարաբերակցություն է Կիպրոսում, Շվեդիայում, Լյուքսեմբուրգում և Մալթայում` 100 տղամարդը 101 կնոջ հարաբերակցությամբ:

2010 թվականի տվյալներով` ԵՄ 27 երկրներում աղքատությունը և հասարակությունից օտարումը սպառնացել է 62 մլն կնոջ և 54 մլն տղամարդու: «Եվրոստատ»-ի ամփոփիչ զեկույցում նշվում է, որ այդ իրավիճակը վկայում է երեք փաստի առկայության մասին` աղքատության ռիսկ, լրջագույն նյութական զրկանքներ, աշխատանքային զբաղվածության թույլ աստիճան ունեցող ընտանիքում բնակեցում: