Ինչպե՞ս են նշում մարտի 8-ը հայ պաշտոնյաները
Սոցապ նախարար Արթուր Գրիգորյանը իր սիրելիերին նվերներ գնելիս նախասիրություններ հաշվի չի առնում: «Առավոտ արթնանում եմ, կախված իմ տրամադրությունից նվեր եմ ընտրում»,- այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում:
Հարցին, թե նախարարը մարտի 8-ից ապրիլի 7-ը ընկած մեկ ամսյակի ընթացքում ամեն օր ուշադրության արժանացնում է իր կնոջը, նախարարը պատասխանեց. «Մի քիչ շատ կլինի մի ամսյակը, մարտի 8-ին ենք նշում և ապրլի 7-ին՝ իր որոշակի ձևերով»:
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ամեն տարի իր կնորը նվիրում է ծաղիկներ և օծանելիք:
«Ծաղիկներից ընտրում եմ վարդը, օծանելիքներից էլ՝ որը որ դուրս կգա: Կողմնորոշվում եմ տուփով: Նայում եմ տուփը մի քիչ փոքր չլինի, մի քիչ մեծ լինի ու նվիրում եմ»,- ասաց նա:
Այն հարցին, թե արդյոք նա կարևորում է գինը օծանելիքը ընտրելիս, նախարարը պատասխանեց. «Ոչ, գինը չեմ կարևորում, միայն տեսքին եմ նայում»: Նախարարը շնորհավորեց բոլոր աղջիկներին և կանաց՝ ցանկավավ երջանկություն. «Ինչ-որ իրենց սրտում և մտքում ունեն թող միշտ կատարվի և լինեն երջանիկ»:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մարտի 8-ը առաջինը միշտ ամուսինն է շնորհավորւմ: Նա ուրախությամբ նշեց, որ արդեն 30 տարի է, ինչ նա յուրաքանչյուր տարի ամուսնուց ստանում է ծաղիկներ, որոնց միշտ է սպասում։
Տոնի հետ կապված Հասմիկ Պողոսյանի ամենահետաքրքիր հիշողությունները կապված են մանկության օրերի հետ:
«Հայրս ամեն տարի մարդի 8-ին «պալատյոր» էր անում տանը: Մի տղամարդ, որը տանը ոչ մի աշխատանք երբևէ չէր տանում, հանկարծ մի օր իր վրա էր վերցնում դրանք: Սա մանկությանս օրերից մնացած հուշ է և հիմա ես էլ եմ ուզում, որ դրա նման մի բան լինի իմ կյանում, որ ես զարմանամ, բայց չկա: Մեր տանը ավելի շատ ավանդաբար է անցնում տոնը»,- ասաց նա:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը տոնի առիթով ամեն տարի պարտադիր ծաղիկներ գնում: Լրագրողների հետ զրույցում նա նաև նշեց, որ ամեն տարի իր կնոջը տարբեր նվերներ է անում: «Կինս աշխատում է ինձ չծանրաբեռնել, մեծ նվերներ չի նշում»,- ասաց նա:
Հարցին, թե որն է ամենամեծ անակնկալը, որ երբև է արել է իր կնոջ համար, Շաբոյանը երկար մտածելուց հետո պատասխանեց. «Անակնկալ չասեմ, բայց երևի ամանակարևորը իմ վերաբերմունքը կնոջս, ընտանիքիս և երեխաներիս նկատմամբ»,- ասաց նա և ավելացրեց, որ մյուս անգամ կփորձի մտաբերել նման դեպք և պատասխանել հարցին:









