Մոսկվայում զոհվել է 16-ամյա ջազ երգիչ Սմբատ Մելքոնյանը
16-ամյա ջազ երգիչ Սմբատ Մելքոնյանը չի լսել մեքենավարի ազդանշանը ականջակալներով երաժշտություն լսելու պատճառով և ընկել է գնացքի տակ: Հարվածից ուսանող Մելքոնյանը 6 մետր հեռու է թռել: Հարվածից երիտասարդը տեղում մահացել է:
Ականատեսների վկայությամբ տղան վազել է երկաթգծերի վրայով և չի նկատել մոտեցող էլեկտրաքարշը:
Երիտասարդ կատարողը մեծ ժողովրդականություն էր վայելում Մոսկվայի Լյուբերեցի երիտասարդության շրջանում: Ընկերները դժվարանում են հավատալ կատարվածին:
«Նա շտապելիս է եղել ընկերների հետ հանդիպմանը և որոշել է կրճատել ճանապարհը: Նրա խաղարկիչում ինչպես միշտ իր սիրած ջազն էր: Սմբատը մեր ողջ քաղաքիկի սիրելին է: Իր ելույթներին նա հավաքում էր Լյուբերեցիի բոլոր դեռահասներին: Շատ տաղանդավոր տղա էր: Հիմա նրա թաղման համար փող ենք հավաքում», - հայտնել է նրա ընկերներից մեկը:
Սմբատ Մելքոնյանը նոր-նոր ընդունվել էր ВГИК-ի առաջին կուրս և երազում էր իր կյանքը նվիրել արվեստին:









