Սիրիայի նավթի փոխնախարարը հրաժարական է տվել և աջակցում է ընդդիմությանը

14:07 • 08.03.12

Սիրիայի նավթարդյունաբերության փոխնախարար Աբդո Հուսամելդինը YouTube-ում տեղադրված տեսագրության մեջ հայտարարել է իր հրաժարականի և ընդդիմության կողմն անցնելու մասին, հաղորդում է Reuters գործակալությունը:

«Ես` Աբդո Հուսամելդինը, Սիրիայի նավթային ու հանքային ռեսուրսների փոխնախարարս, հայտարարում եմ նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմում ծառայությունից հրաժարվելու մասին… Հեռանում եմ իմ պաշտոնից, միանում եմ հեղափոխությանը»,- ասել է նա տեսագրությունում:

Եթե պարզվի, որ իսկապես Հուսամելդինն անցնի ընդդիմության կողմը, ապա նա կդառնա Բաշար ալ Ասադի հակառակորդներին աջակցություն հայտնած Սիրիայում ամենաբարձրաստիճան պաշտոնյան: