Հ. Սահակյանը և Վ. Էնֆիեջյանն առաջին անգամ մանկապարտեզում են ծաղիկներ նվիրել իրենց մայրերին

13:21 • 08.03.12

Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն առաջին անգամ մարտի 8-ին իր մայրիկին նվեր է արել երբ դեռ մանկապարտեզում էր։ Պատգամավորն այդ ժամանակ նվիրել էր իր իսկ պատրաստած բացիկը և երեք կակաչ։

«Առաջին անգամ մանկապարտեզում եմ մայրիկիս ծաղիկ նվիրել: Այնուհետեև միշտ էլ նվերներ արել եմ, սակայն նվեր տալու մեջ ոչ թե կարևորը նյութականն է, այլ գուցե մարդ մի համեղ կերակուր պատրաստի և այդկերպ նշելով մատուցի իր նվերը», այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հովհաննես Սահակյանը:

Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիեջյանն էլ նշեց, որ ինքն էլ է առաջին անգամ մանակապարտեզում իր մայրիկին ծաղիկ և բացիկ է նվիրել:

«Ես մի հիշարժան դեպք պատմեմ, երբ մի անգամ զինծառայության մեջ էի, և լքելով զորամասի տարածքը ընկերներով գնացինք և ծաղիկներ հավաքեցինք` ուղղարկելով մեր մայրերին»,- ասաց Վահե Էնֆիեջյանը:

Բանախոսները անդրադարձան նաև կին քաղաքական գործիչների ներկայության ավելացմանը, որին ի պատասխան էլ Հովհաննես Սահակյանն ասաց, որ ամեն ինչ պետք է լինի ինքնաբուխ, և եթե կա մի կին որն ասելիք ունի և ակտիվ է քաղաքականության մեջ ապա նա հաստատ կունենա իր դերակատարությունը: Հովհաննես Սահակյանը նշեց նաև, որ իրենք կանաց հետ հավասար են:

Նույն հարցի վերաբերյալ ԲՀԿ-ական Վահե Էնիֆեջյանն ասաց, որ ԲՀԿ համամասնական ցուցակում այս անգամ կանայք շատ ավելի մեծ ներգրավվածություն կունենան կանայք, քան նախկինում։

Նշենք նաև, որ բանախոսները լրագրող աղջիկներին շնորհավորցին վարդերով` ՀՀԿ-ն կարմրավուն, իսկ ԲՀԿ-ն սպիտակ գույնի: