Շվեդիայի արդարադատության նախարարությունը մերժել է հայկական լոբբիի բողոքը. SalamNews

11:00 • 08.03.12

Շվեդիայի հայկական լոբբին երկրի արդարադատության նախարարության իրավաբանական տեսչություն է ուղարկել թուրքալեզու «Հաբերիսվեչ» թերթի և Շվեդիայի թուրքական երիտասարդական ֆեդերացիայի «Եվրոթուրք» ամսագրի կողմից Հայոց ցեղասպանությունը մերժելու վերաբերյալ բողոքներ:

Վկայակոչելով թուրքական լրատվամիջոցների՝ SalamNews գործակալությունը հաղորդում է, որ դրանցում նշված է, որ հերքելով ցեղասպանությունը` թուրքական հրատարակությունները հանցագործություն են կատարել:

Ըստ ադրբեջանական գործակալության` շվեդական նախարարությունից հայտնել են, որ բողոքները քննության են առնվել մամուլի ազատության շրջանակներում, և որոշում է ընդունվել դրանց ոչ տեղին լինելու մասին: