Հանրապետությունում կան մի շարք փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Այսօր՝ ժամը 09.00-ի դրությամբ, ՀՀ տարածքում փակ է Սելիմի լեռնանցքը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը, Սյունիքի մարզում` Քաջարան-Մեղրի, Տավուշի մարզում` Բերդ-Ճամբարակ, Գեղարքունիքի մարզում` Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները։
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ փակ են նաև Սևան-Լճաշեն, Արագածոտնի մարզում` Սադունց, Ավշեն, Սիփան, Վարդաբլուր, Բերքառատ, Գեղադիր, Ճահճակի, Ծիլքար, Մելիքգյուղ, Միլաք, Շենկան, Գեղարոտ, Լեռնապար, Ռյա Թազա գյուղերի ավտոճանապարհները:
Միջպետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում դժվարանցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղի ավտոճանապարհները, Շիրակի մարզի Գյումրի-Աշոցք, Արթիկ-Մարալիկ, Արթիկ-Մանթաշ, Սյունիքի մարզի Կապան-Գորիս-Սիսիան ավտոճանապարհները:
ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկելուց:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են «ՃՇՇ»-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:









