MobileCentre-ը և Samsung Electronics–ն այցելել են ծննդատներ և նվերներ հանձնել կանանց
Հայաստանում բջջային հեռախոսների խանութների ամենամեծ ցանցը`MobileCentre-ը, սպառողական էլեկտրոնիկայի արտադրության համաշխարհային առաջատար Samsung Electronics ընկերության հետ համատեղ ձեռնարկել է կանանց տոնին նվիրված ակցիա:
Մարտի 8-ին MobileCentre խանութների ցանցի հիմնադիր և սեփականատեր Արթուր Պետրոսյանը և Samsung Electronics ընկերության ներկայացուցիչ Աշոտ Բուդաղյանը այցելել են «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն», «Սուրբ Աստվածամայր» և «Մալաթիա» բժշկական կենտրոնների ծննդատներ և մարտի 8-ին ծննդաբերած բոլոր կանանց նվիրել են Samsung Galaxy Ace La Fleur սմարթֆոններ:
MobileCentre խանութների ցանցի հիմնադիր և սեփականատեր Արթուր Պետրոսյանը իր խոսքում նշել է, որ ժամանակի սղության պատճառով նրանք այցելում են միայն վերը նշված ծննդատները:
Նա նաև նշել է, որ սակայն նվերներ կստանան մարտի 8-ին «Շենգավիթ», «Գրիգոր Նարեկացի», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Քանաքեռ-Զեյթուն», «Սեբաստիա», «Էրեբունի» բժշկական կենտրոնների ծննդատներում, ինչպես նաև «Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնում» և «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում» ծնված բոլոր երեխաների մայրերը: Նրանց կհանձնվեն վկայականներ, որոնք երեխաների ծննդյան վկայականների հետ միասին կարող են ներկայացնել Mobile Centre-ի Թումանյան 27 հասցեում գտնվող խանութ-սրահ և նույնպես ստանալ նվեր` Galaxy Ace La Fleur սմարթֆոն:
MobileCentre խանութների ցանցի հիմնադիր և սեփականատեր Արթուր Պետրոսյանը և «Samsung Electronics»-ի ներկայացուցիչ Աշոտ Բուդաղյանը խոստացել են, որ 2012-ին վերոնշյալ ֆիրմաների կողմից անակնկալները դեռ շարունակվելու են: Այս տարվա ընթացքում ընկերությունների սպառողներին սպասվում են բազմաթիվ նորություններ, ակցիաներ և նվերներ:
MobileCentre-ի և Samsung Electronics-ի ներկայացուցիչները նորածիններին և նրանց ծնողներին մաղթել են առողջություն, բարեկեցություն և բազմաթիվ երջանիկ գարուններ:









