Տարբեր խոտանների պատճառով Toyota-ն ետ է կանչում ավելի քան 700 հազ մեքենա

12:45 • 08.03.12

Ճապոնիայի խոշորագույն ավտոարտադրող Toyota ընկերությունը հայտարարել է, որ տարբեր խոտանների պատճառով ետ է կանչել շուրջ 729 հազ մեքենա, տեղեկացնում է Associated Press-ը:

495 հազ Tacoma մոդելների մոտ ղեկի կառավարման հետ կապված անսարքություններ են նկատվել, ևս 186 հազ 2009թ. Camry և Venza մոդելի մեքենաների մոտ հայտնաբերվել են այլ խնդիրներ: Ետ կանչված մեքենաների մեծ մասը գտնվել են ԱՄՆ-ում: Ընկերությունն արդեն մոտ 48 մլն դոլար տուգանք է վճարել ԱՄՆ-ի կառավարությանը:

Հիշեցնենք, որ 2011թ.Toyota-ն տարբեր անսարքությունների պատճառով շուրջ 14մլն մեքենա էր ետ կանչվել: