Ուգանդայում կամուրջ է փլուզվել. 23 զոհ
12:33 • 08.03.12
Ուգանդայի Հյուսիսային նահանգի Զեու քաղաքում փայտաշեն կամրջի փլուզման հետևանքով զոհվել է 23 մարդ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կամրջով անցնող բեռնատարը շրջվել ու ընկել է գետը: Նախնական տվյալներով բեռնատարում 34 մարդ է եղել: Ոստիկանության հավաստմամբ` դեպքը տեղի է ունեցել բեռնատարի վարորդի մեղքով, ով չափից շատ ուղևոր է վերցրել:
Placeholder









