Հիլարի Քլինթոնն անհանգստացած է ՌԴ նախագահական ընտրությունների խախտումներով

11:37 • 08.03.12

ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն անհանգստանում է Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) դիտորդների արձանագրած խախտումների համար, գրում է BBC-ն:

Լեհաստանի Արտաքին գործերի նախարարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Քլինթոնն ընդգծել է, որ արձանագրված խախտումները պետք է հետաքննվեն:

Պետքարտուղարն անհանգստացած է նաև նախագահական ընտրություններից հետո բողոքի ակցիա կազմակերպած ընդդիմադիրների ձերբակալություններով:

Միաժամանակ, Քլինթոնն ընդգծել է, որ ԱՄՆ-ը պարտաստ է համագործակցել Վլադիմիր Պուտինի հետ, ով պաշտոնապես ճանաչվեց ՌԴ նախագահ: