Եմենին հումանիտար ճգնաժամ է սպառնում. ՄԱԿ
Եմենում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջամալ Բենոմարը հայտարարել է, որ «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման վերջին հարձակումների արդյունքում երկրում հումանիտար ճգնաժամ է սպասվում:
Եմենում մոտ 6.8 մլն մարդ սովի է մատնվել ահաբեկիչների հարձակումների արդյունքում ստեղծված քաղաքական խառը իրավիճակի պայմաններում:
Եմենի իշխանություններն արդեն դիմել են ՄԱԿ-ին՝ 446 մլն դոլլար օգնություն ստանալու խնդրանքով:
Բենոմարի պնդմամբ`ՄԱԿ-ի կողմից ֆինանսական աջակցություն չստանալու դեպքում ևս 500 հազար Եմենցի երեխաներ սովամահ կլինեն,գրում է Al jazeera-ն:









