Քայլերթ՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 115-րդ տարեդարձին

17:48 • 12.03.12

Վաղը 115 գանգրահեր տղաներ Եղիշե Չարենցի ծննդյան 115-րդ տարեդարձի առիթով առավոտյան ժամը 11:00-ին բանաստեղծի տուն-թանգարանի մոտից քայլերթով կգնան դեպի նրա հուշահամալիր:

Tert.am-ի հետ զրույցում Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանն ասաց, որ քայլերթին պատանիներից բացի կմասնակցեն երիտասարդներ, դպրոցականներ, մտավորականներ:

«Քանի որ Չարենցը երազել է, որ «գալիքի գանգրահեր տղան» մի օր այցելի ու ծաղիկներ դնի իր գերեզմանին և քանի որ նա այդպես էլ գերեզման չունեցավ, մենք վաղը կայցելենք հուշահամալիր»,- ասաց նա:

Ըստ նրա, քայլերթի մասնակիցները ճանապարհին չարենցյան տողերով թերթիկներ կբաժանեն անցորդներին, իսկ արդեն Չարենցի հուշահամալիրի մոտ արդեն կհնչի Տիգրան Մանսուրյանի հիմնը՝ գրված պոետի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության հիման վրա, որտեղ թե՛ մտավորականները և թե՛ ուսանողներն ու աշակերտները կասմունքեն Չարենց:

Լիլիթ Հակոբյանը նաև հայտնեց, որ նույն օրը՝ մարտի 13 կազդարարվի չարենցյան տարվա մեկնարկի մասին: Իսկ Երևանի գրքի մայրաքաղաք հայտարարվելու համատեքստում բոլոր միջոցառումները կլինեն չարենցյան «Օ գրքերի աշխարհը տիեզերք է անեզր» կարգախոսի ներքո: