Հայ-ադրբեջանական պատերազմներ` «մշակութային Չեռնոբիլի» շուրջ. Time
Time ամերիկյան պարբերականն անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի կողմից «Եվրատեսիլ»-ի շուրջ ամեն տարի բորբոքվող կրքերին:
«Քննադատները ծաղրում են «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթն ու այն համարում «մշակութային Չեռնոբիլ», որտեղ սեռական գրավչությունն ավելի մեծ նշանակություն ունի, քան երաժշտական տաղանդը: Դրանում ճշմարտություն կա. Անհերքելի փաստ է, որ ամենամյա երգի մրցույթը, որն ավելի քան 100 միլիոն հանդիսատես ունի, նաև ծառայում է Եվրոպայի ներքին կոնֆլիկտները ներկայացնելուն:
Մարտի 7-ին Հայաստանը հայտարարեց Բաքվում Մայիսի 22-26-ը կայանալիք մրցույթին չմասնակցելու մասին` վկայակոչելով հարևանի հետ ունեցած խնդիրները: Ադրբեջանական և հայկական ուժերը Լեռնային Ղարաբաղի շուրջ արյունալի պատերազմներ մղեցին և չնայած 1994 թվականին կնքված հրադադարի, նրանք վերջնական խաղաղության չհասան», - ասվում է հոդվածում:
Հոդվածագիր Ուիլյամ Ադամսը կարծում է, որ Ադրբեջանը պատրաստվում է միլիոններ ներդնել այս միջոցառումն անցկացնելու համար, քանի որ «Եվրատեսիլը» համարում է հնարավորություն` արևմուտքին ցույց տալու համար, որ ինքը միայն նավթ չէ, որ ունի:
«Ֆրանսիական պատվիրակության անդամներից մեկը, օրինակ, պնդում էր, որ ինքը կողմ է հայկական արմատներով որևէ մեկին ուղարկել, ինչպես օրինակ` Սիլվի Վարդանը կամ Շառլ Ազնավուրը: Ադրբեջանը համաձայնել էր հեշտացնել օտարերկրացիների, նաև հայերի մուտքը երկիր, որոնց համար սովորաբար մուտքը երկիր արգելվում էր: Եվ քանի որ Հայերը բարձրաձայնում էին մասնակիցների անվտանգության խնդիրների մասին, Ադրբեջանը հայտարարեց, որ բոլորը, ներառյալ հայերը, կարող են ապահով կլինեն` մինչև մեծ եզրափակիչ:
Հայ-ադրբեջանական պատերազմներ` «Եվրատեսիլի» շուրջ. Բայց փետրվարին, երբ ադրբեջականան կողմի կրակից հայ զինվոր զոհվեց, հայ երաժիշտները, ներառյալ նաև նախորդ տարիների Եվրատեսիլին մասնակցած երգիչ-երգչուհիները, նամակով հանդես եկան և կոչ արեցին բոյկոտել Բաքվում անցկացվելիք մրցույթը:
Սա անշուշտ, առաջին անգամը չէ, որ հայերն ու ադրբեջանցիները «Եվրատեսիլը» օգտագործում են իրենց կոնֆիլիկտներում: 2010 թ.-ին Եվա Ռիվասը երգեց «apricot stone» երգը` նվիրված Հայաստանի ազգային մրգերից մեկին` ծիրանին: Երգի խոսքերում 5 անգամ օգտագործվում էր «հայրենիք» բառը` նկատի ունենալով 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունը, որը ոչ Թուրքիան, ոչ էլ Ադրբեջանը դեռևս չեն ճանաչել:
2009 թ.-ին, վեճի առարկա դարձավ մասնակցի երկիրը ներկայացնող տեսահոլովակը: Եթե օրինակ, Բրիտանիան ներկայացրել էր Բիգ Բենը, իսկ Ֆրանսիան` Էլֆեյլան աշտարակը, հայկական կողմը ներառել էր Արցախի «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողը:
Հայաստանին թույլ չտրվեց դա անել: Փոխարենը, հայաստանյան քվեարկության արդյունքները ներկայացնող Սիրուշոն հայտվեց ԼՂՀ դրոշով` Արցախի խորհրդանիշ հանդիսացող արձանի ֆոնին:
Քվեարկությունից հետո լարվածություն առաջացավ նաև Ադրբեջանում: 2009 թ.-ի Եվրատեսիլի քվեարկությունից հետո Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայություն կանչվեցին բոլոր այն քաղաքացիները, ովքեր քվեարկել էին Հայաստանի օգտին:
Անգամ մանկական Եվրատեսիլը, որին մասնակցում են 10-15 տարեկանները միայն, անմասն չէ կոնֆլիկտներից: 2010 թ.-ին Բելառուսում անցկացվող մրցույթի ուղիղ հեռարցակումն Ադրբեջանում անջատվեց այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ հաղթող է ճանաչվել Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Արզումանյանը` «Մամա» երգով», - եզրափակում է հոդվածագիրը:









